Ծովակալ Իսակովի պողոտայի եւ Էջմիածնի հին խճուղու խաչմերուկում մայիսի 22-ին իրար են բախվել 32-ամյա Մուշեղ Հ.-ի վարած Volkswagen, 25-ամյա Գեւորգ Հ.-ի վարած «ՎԱԶ-2121» եւ 22-ամյա Հարություն Թ.-ի վարած Toyota Avensis մակնիշի ավտոմեքենաները:

Պատահարի հետեւանքով Մուշեղ Հ.-ն վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: