Ոստիկանության Մալաթիայի բաժնում մայիսի 23-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 21.00-ին 29-ամյա Նորայր Հ.-ի վարած Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենան Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է մայթեզրին կայանված Mitsubishi Chariot  մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով Նորայր Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: