Լիբանանի Բեյրութի նավահանգստում պայթյունի կապակցությամբ կձերբակալվի նավի սեփականատիրերն ու կապիտանը, որոնք յոթ տարի առաջ տեղափոխել են ամոնիումի սելիտրան Բեյրութ, ինչն էլ դարձել է օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի պատճառը, որի հետեւանքով զորհվել է ավելի քան 190 մարդ:
Ինչպես հաղորդում է լիբանանյան NNA գործակալությունը, դատավոր Ֆադի Սավանն ուղարկել է գործը պետական դատախազություն, որը դիմել է Ինտերպոլին բերման ենթարկել երկու ռուս քաղաքացիներին:
NNA-ն չի նշել նրանց անունները, սակայն AP-ն հաղորդում է, որ Բորիս Պրոկոշեւը կապիտանն էր, որը 2013 թվականին ուղղել էր MV Rhosus նավը Թուրքիայից դեպի Բեյրութ: Իգոր Գրեչուշկինը՝ ռուս գործարար, ապրում է Կիպրոսում, ձեռք էր բերել 2012 թվականին բեռնատար նավը կիպրացի գործարար Հարալամբոս Մանոլիից: Գրեչուշկինը հարցաքննվել է ոստիկանության կողմից Լիբանանում Ինտերպոլի գրասենյակի հարցմամբ օգոստոսին:
Ավելի քան երկու տասնյակ մարդ, որոնց մեծամասնությունը նավահանգստի եւ մաքսատան աշխատակիցներ են, բերման են ենթարկվել պայթյունից հետո:
Rhosus նավը դուրս էր եկել վրացական սեւծովյա նավահանգստից՝ Բաթումիից, որի մեջ գտնվել էր 2755,5 ամոնիումի նիտրատ, որը նախատեսված էր Մոզամբիկում պայթուցիկ նյութեր պատրաստելու համար: Այն կատարել էր չնախատեսված շրջանց եւ հանգրվանել Բեյրութի նավահանգստում 2013 թվականի նոյեմբերի 19-ին:





























