Ոստիկանության Վանաձորի բաժին է դիմել 70-ամյա Մարիետա Ք.-ն եւ հայտնել, որ մայիսի 24-ին թոռը` 21-ամյա Արեն Մ.-ն, ժամը 02.00-ի սահմաններում իր բնակարանում, վիճաբանության ժամանակ, մկրատով սպանության սպառնալիքներ է տվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ Արեն Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:




























