Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները մայիսի 24-ին գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 32-ամյա Ռոբերտ Ֆ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա  ոմն Արտյոմի հետ մարտին պարբերաբար մուտք են գործել Սիս գյուղում գտնվող ձկնաբուծարանի տարածք,  գողացել 34 կգ թառափ եւ իրացրել Երեւան քաղաքում:

Ձեռնարկվում են միջոցառումներ Արտյոմի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: