Ոստիկանության Էրեբունու բաժնում մայիսի 24-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 17.00-ին 51-ամյա Վոլոդյա Ս.-ն «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայով Լիսինյան փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա Մարտիկ Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 7-ամյա երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:



























