Նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ամերիկայի ավանդական դաշնակիցներին քննադատելու պատրաստակամությունն առաջացրել է կոշտ արձագանք: Արտաքին քաղաքական իստեբլիշմենթի անդամները միավորվել են յուրաքանչյուր միության գրեթե յուրաքանչյուր անդամին պաշտնապենլու համար, գրում է The American Conservative-ը:

Անկասկած, ընդհանուր շահերն առաջ տանելու համար համագործակցությունը շահավետ է: Սակայն այդ նպատակով պահանջվում են միակողմանի խաղաղ երաշխիքներ երկրներին, որոնք ունակ են պաշտպանել իրենց: Եւ իմաստ չկա միություն կազմել երկրի հետ, որը չի նպաստում ԱՄՆ-ի անվտանգությանը՝ Թուրքիայի հետ:

Անկարան վաղուց օգտվում է ռազմավարական կարեւոր երկրի հեղինակությամբ, որն ամրապնդում է Եվրոպայի հարավ-արեւելքը: ԱՄՆ-ը շարունակում է օգտագործել ռազմաբազաներն Ինջիրլիկում եւ Իզմիրում իր ռազմական ներկայությունն ընդլայնելու համար: Անկարան համարվել է իսլամական ժողովրդավարության օրինակ:

Անգամ սառը պատերազմի ժամանակ ՆԱՏՕ-ն թանկ է վճարել Թուրքիայի անդամության համար: Անկարայի ավտորիտար կառավարությունը, որում գերիշխում են զինվորականները, հաստատել է անողոք աշխարհիկ տարածություն; եղել են մի քանի հեղաշրջումներ՝ դաժան եւ ոչ այնքան: 1974 թվականին Թուրքիան ներխուժել է Կիպրոսի Հանրապետություն եւ կիսել այն: Գրեթե պատերազմ էր բռնկվում Հունաստանի հետ, եւ որոշ ժամանակով Կոնգրեսն արգելել էր Անկարային զենքի վաճառքը: Խորհրդային Միության անկումից հետո Անկարան դարձել էր տարածաշրջնային պահապան առանց լուրջ պարտավորությունների, իսկ նրա անկայուն կոալիցիոն քաղաքականությունը եւ թույլ տնտեսությունը չէին թվում օրինակելի եւ ոչ մեկի համար:

2002 թվականին Ռեջեփ Թայիփ Էրդողանի Արդարություն եւ զարգացում կուսակցության հաղթանակը փոխել է Թուրքիան: Ի սկզբանե ԱԶԿ-ն ներկայանում էր իբրեւ արեւմտամետ եւ լիբերալ, որը ձգտում է ժողովրդավարացնել թուրքական հասարակությունը, բացառել զինվորականներին քաղաքականությունից եւ միանալ Եվրամիությանը:

Սակայն տասնամյակի վերջում Էրդողանը եւ նրա կուսակցությունը խրվել էին կոռուպցիայի մեջ եւ հաստատել ավտորիտար կառավարում: Նրա հակվածությունն առ իսլամը դարձել էր կոշտ եւ քաղաքականացված: Զոհաբերվել էին օրենքի գերակայությունը, անհատական ազատություններն ու դեմոկրատական գործընթացները՝ փոխարինվելով իշխանության ռեժիմի ամրապնդմամբ: 2016 թվականին պետական հեղաշրջման փորձն Էրդողանի համար Ռեյխսթագն այրելու անալոգ էր, որով արդարացվել էին դաժան ռեպրեսիաներն ու զտումը, որը նա վաղուց, հավանաբար, պլանավորում էր: Անցած տարի Էրդողանն առաջին անգամ միջամտել էր քվեարկությանը՝ ստիպելով իրականացնել Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններ, որոնց արդյունքում նրա կուսակցությունը պարտվել էր երկու անգամ: Հաջորդ անգամ նա կարող է պարզապես գողանալ ընտրությունները:

Freedom House-ը գնահատում է Թուրքիան՝ որպես անազատ պետություն: Պետական դեպարտամենտը նշում է կամայական սպանությունների, կալանավորների կասկածելի մահվան, բռնի անհետացումների, խոշտանգումների, կամայական ձերբակալությունների եւ տասնյակ հազարավոր մարդկանց բերման ենթարկելու մասին, եւ դա միայն սկիզբն է:

Այդ ամենը խափանել է ՆԱՏՕ-ն: Եվրոպացիները ժողովրդավարությանն ավելի լուրջ են վերաբերվում, քան սառը պատերազմի ժամանակ: Դեռ ավելին, նրանք արդարացրել են միության ընդլայնումը սառը պատերազմի ավարտից հետո՝ որպես Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի նախկին կոմունիստական հանրապետությունների՝ Արեւմուտքին ինտեգրվելու ձեւ: Դաշնակիցները նաեւ ընկալում են Ռուսաստանի ճանապարհը դեպի ավտորիտարիզմը՝ որպես իրենց ուղղված սպառնալիքի մաս:

ՆԱՏՕ-ի համար էլ ավելի խնդրահարույց է Անկարայի ավելի ու ավելի անկախ եւ թշնամական արտաքին քաղաքականությունը: Ռուսաստանը Եվրոպայի միակ հնարավոր հակառակորդն է: Եւ Էրդողանն, ամենայն հավանականությամբ, կսատարի Մոսկվային, քան Բրյուսելին:

Ռուսաստանի նկատմամբ նրա քաղաքականությունն անպատասխանատու եւ անխոհեմ էր. 5 տարի առաջ Անկարան խոցել էր Սիրիայում ռուսական ռազմական ինքնաթիռ, քանի որ այն կարճ ժամանակով հայտնվել էր Թուրքիայի օդային տարածքում: Եթե սկսվեր պատերազմ, ապա կարելի էր ակնկալել, որ Վաշինգտոնը կբախվեր միջուկային Ռուսաստանի հետ:

Այնուհետեւ Էրդողանը Մոսկվայի հետ հանդես էր գալիս սիրիական հարցի կարգավորման ուղղությամբ: Դեռ ավելին, Անկարան որոշել էր ձեռք բերել Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգը, ինչը հանգեցրել էր F-35 ստեղծման ծրագրից բացառման, իսկ Կոնգրեսը պահանջել էր տնտեսական պատժամիջոցներ կիրառել նրա դեմ: Ռուսաստանն ու Թուրքիան դեռեւս հակառակ կողմերում են Սիրիայում, Լիբիայում եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ զարգացող հակամարտությունում: Այդուհանդերձ, դեռեւս նրանք պահպանել են քաղաքական կապերը:

Սիրիայում Թուրքիայի մասնակցությունը ոչ միայն Մոսկվայի հետ համագործակցության խնդիր է: Առաջին տարիներին Էրդողանի կառավարությունը թույլ էր տվել «Իսլամական պետությանն» ազատ տրանզիտ թուրքական սահմանով: Ենթադրվում է, որ թուրքական հետախուզությունն անմիջական օգնություն է ցուցաբերել խմբավորմանը: Դեռ ավելին, Էրդողանի ընտանիքն ու աշխատակիցները կարող էին շահույթ ունենալ ԻՊ-ի հետ առեւտրից: Անկարան նաեւ սկսել է երկու ներխուժում՝ ուղղված Վաշինգտոնի քուրդ դաշնակիցների դեմ Սիրիայում: Թուրքիան օգտագործում էր իսլամիստական արաբական ուժեր, որոնք իրականացնում էին էթնիկ մաքրազտումներ եւ այլ հանցագործություններ սիրիական քրդերի դեմ:

Այժմ Անկարան սպառնում է պատերազմով ՆԱՏՕ-ի մյուս անդամներին եւ ԵՄ-ում պոտենցիալ գործընկերներին: Թուրքիայի հարեւանությամբ հունական կղզիները խիստ սահմանափակում են նրա ինքնիշխանությունն այդ տարածքներում, որոնք Անկարան համարում է իր սեփականությունը: Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ օդային ու ծովային բախումները սովորական են դարձել:

Դեռ ավելին, 46 տարի անց Անկարան շարունակում է օկուպացնել Կիպրոսի մեծ մասը: Նավթի եւ բնական գազի ստորջրյա պաշարների առկայությունը զարգացրել են նոր վեճ, որը հանգեցրել է Թուրքիայի եւ Կիպրոսի միջազգայնորեն ճանաչված կառավարության միջեւ ռազմածովային բախումների:

Անկարան մջամտել է Լիբիայում շարունակվող քաղաքացիական պատերազմում Տրիպոլիում ազգային համաձայնության կառավարության օգտին՝ նրանց հետ համաձայնագիր կնքելով ծովային սահմանի մասին, որը վերջինիս իրավունք է տալիս զարգացնել էներգետիկա ջրերում, որոնց հավակնում են Կիպրոսն ու Հունաստանը: Անկարան խախտել է զենք մատակարարելու մասին ՄԱԿ-ի էմբարգոն:

Թուրքիայի դեմ է Ֆրանսիան, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսը եւ Ռուսաստանը: Պատկերացրեք փոխհրաձգություն ամերիկյան դաշնակիցների միջեւ, որտեղ հայտնվել է Ռուսաստանը: Գրեթե յուրաքանչյուրը կդիտարկի Վաշինգտոնին որպես պաշտպանության հենասյուն, որը, ինչպես ակնկալվում է, կսկսի պատերազմ Միջերկրական ծովում:

Ի վերջո, Թուրքիան կարծես պատրաստ է միջամտել Ռուսաստանի եւ Իրանի կողմից աջակցություն ստացող Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ աճող հակամարտությունում Լեռնային Ղարաբաղի պատճառով: Անկարան օգնել է սովորեցնել զինված ուժերին; վերջին բռնկման մեջ նրան մեղադրել են, որ խոցել է հայկական ինքնաթիռ եւ օգտագործել սիրիացի վարձկաններին ռազմական գործողություններում: Այդ պնդումները հաստատված չեն, սակայն Թուրքիան սատարել է Բաքվին՝ խոստանալով զենք եւ ուսուցում:

Բոլոր այդ, թվում է, թե մեկուսացված գործողություններն արտահայտում են Թուրքիան էլ ավելի ագերսիվ արտաքին քաղաքականությունը: Այդկերպ, Անկարան այլեւս նախկինի նման ենթադրյալ դաշնակից չէ: Սառը պատերազմի ավարտից հետո ԱՄՆ-ի ոչինչ չի պահանջում արհամարհել ավտոկրատ փղին, որը միշտ եղել է սենյակում, անկագմ սառը պատերազմի տարիներին: Վատն այն է, որ անվտանգության շահերը չեն համընկնում: Արեւմուտքում ոչ մեկը չգիտի, թե որքան հեռու է Թուրքիան պատրաստ գնալ: Եթե Անկարան հայտնվի հրաձգության մեջ, ինչ-որ մեկի հետ պատերազմը, ներառյալ՝ Ռուսաստանը, Եվրոպան եւ ԱՄՆ-ը, կարող է հետաձգվել:

Վաշինգտոննն առնվազն պետք է հեռացնի  միջուկային զենքը թուրքական բազաներից եւ վերանայի  Անկարային զենքի վաճառքը: Դեռ ավելին, ՆԱՏՕ-ն պետք է վերանայի Թուրքիայի կարգավիճակը. Միությունից Անկարայի դուրս գալը կբարելավի Արեւմուտքի անվտանգությունը:

ԱՄՆ-ը պետք է համագործակցի Թուրքիայի հետ, երբ հնարավոր է, եւ հակազդի, երբ դա անհրաժեշտ է: Գլխավորը, որ հաջորդ վարչակազմը պետք է դադարի ձեւացնել, իբրեւ Թուրքիան դաշնակից է՝ չնշելով հուսալի դաշնակից եզրույթը: