Լոռու մարզի Շահումյան գյուղում մայիսի 25-ի ուշ երեկոյան  Ն. Թամրազյանին պատկանող տան պատը փլուզվել է:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով փլուզվել է առանձնատան հարավային պատը` 60 քմ մակերեսով:

Տուժածներ չկան: