Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) կողմից «Արարատբանկ» ԲԲԸ-ն Միջազգային Առեւտրի Խթանման ծրագրի (TFP) շրջանակում ճանաչվել է «2010թ.-ի ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում»: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:
«TFP Award 2010» պատվավոր մրցանակը «Արարատբանկի» գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանին է հանձնվել ՎԶԵԲ-ի Աստանայում կայացած 2011թ. տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ:



























