Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մայիսի 27-29-ին մասնակցելու է Լիմասոլում (Կիպրոս) կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:

ԿԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են «Համաշխարհային բանկի առջեւ ծառացած խնդիրները», «Զարգացումները Եվրոպայում», «Կանաչ էներգիա եւ հարատեւ աճ», «Էլեկտրոնային կառավարում, բերալավված կարգավորում եւ վերջինիս ֆինանսական արդյունքները», «Ընթացիկ զարգացումները Հոլանդիայի ենթախմբի երկրներում», «Գլոբալ եւ տարածաշրջանային ֆինանսական կայունություն. հեռանկար, ռիսկեր եւ քաղաքականության խնդիրներ», «Ֆինանսական կայունության ուժեղացման ուղղությամբ» թեմայով հարցեր:

Միջոցառման շրջանակում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպելու է ԱՄՀ գործադիր տնօրեն Ախե Բակերի, Հունաստանի կենտրոնական բանկի նախագահ Յորղոս Պրովոպուլոսի հետ: Հոլանդիայի բանկի նախագահ Նուտ Վելլինկի հետ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ԱՄՀ եւ ՀԲ Հոլանդիայի եւ Բելգիայի ենթախմբերի միաձուլման հարցերը: