«Հայ կամավորականների համախմբումը» Հայ ազգային կոնգրեսի անդամ է: Համախմբումը մշտապես մասնակցում է ՀԱԿ քաղխորհրդի բոլոր նիստերին, սերտ համագործակցում է կոնգրեսի հետ, եւ հավատարիմ է Հայ ազգային կոնգրեսի ստեղծման հռչակագրի բոլոր կետերին",- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի՝ հոկտեմբերի 8-ին արած հայտարարությունը:

Հիշեցնենք, որ Սեֆիլյանն ասել էր, թե իրենց եւ ՀԱԿ-ի միջեւ այլեւս «ջրբաժան է տեղի ունեցել», միաժամանակ հիշեցնելով, որ թեպետ համատեղ ձեռնարկումներում միշտ էլ աջակցել են Լեւոն Տեր-Պետրոսյանին, բայց երբեք ՀԱԿ-ին չեն համարել կուռ մարմին, այլ այդ կառույցը դիտել են որպես նոր արժեքային համակարգ ձեւավորող մի դաշտ, որից, այնուամենայնիվ, երբեք դուրս չեն գա: