Խուզարկություն է իրականացվում «Ադեկվադ» միաբանության գրասենյակում:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, որը գտնվում էր գրասենյակում ֆեյսբուքյան լայվով ասաց, որ դատական իշխանությունից պահանջում է հետեւել օրենքի տառին եւ կանոններին, փնտրել կոնկրետ իրեր, բայց վերջում չավելացնել հետաքրքրություն առաջացնող այլ իրեր եւ առարկաներ:
Մեր տեղեկություններով խուզարկություն է իրականացվում նաեւ Արթուր Դանիելյանի բնակարանում:
Նշենք, որ Արթուր Դանիելյանին երեկ բերման էին ենթարկել, իսկ այսօր ազատ արձակել:





























