Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Կլաուսին 3 հազար կրոնով (մոտ 135 դոլար) տուգանել են դիմակը սխալ կրելու պատճառով, հայտնել է Չեխական հեռուստատեսությունը:
Նոյեմբերի 17-ին Պրահայի կենտրոնում հակակոմունիստական «թավշյա հեղափոխության» տարեդարձի տոնակատարության ժամանակ Կլաուսը դիտավորյալ է դիմակը կրել կզակին: Ոստիկանները պահանջել են, որ նա դիմակով փակի բերանը եւ քիթը, ինչպես պահանջում են կանոնները, բայց նախկին նախագահը չի ենթարկվել: Կլաուսին տարել են ոստիկանական բաժանմունք, որտեղ արձանագրություն են կազմել:
Կլաուսից բացի, 3 հազար կրոնով տուգանվել են նաեւ առողջապահության նախկին նախարար Ռոման Պրիմուլան եւ ANO իշխող շարժման ղեկավարի նախկին առաջին տեղակալ Յարոսլավ Ֆալտինյոկը: Հոկտեեմբերի 21-ին նրանք ընթրել են ռեստորանում, որը ԱԴ ռեժիմի համաձայն աշխատելու իրավունք չուներ, իսկ դուրս գալիս առանց դիմակների են եղել: Նրանց այդ տեսքով լուսանկարել էին թղթակիցները:





























