Apple ընկերությունը AirPods Max մոդելի նոր անլար ականջակալներ է ներկայացրել: ԱՄՆ-ում AirPods Max-ի գինը կազմում է 549 դոլար:

Ի տարբերություն սովորական AirPods-ների՝ դրանք ականջակալներ են գլխադիրով: Դրանց մեջ ներկառուցված է աղմուկի ճնշման ֆունցկիա: Գլխադիրի վերին հատվածն արված է շնչող կտորից, որպեսզի նվազեցվի գլխի վրա ճնշումը, հաղորդում է ՌԲԿ-ը:

Ընկերությունը հայտնել է, որ AirPods Max-ում աղմուկի ճնշման համար կիրառվում է 8 միկրոֆոն. 6-ը դրսից, եւս երկուսը՝ ներսից:

Ականջակալներում ձայնի տարածման էֆեկտ ստեղծելու համար ներկառուցված են հիրոսկոպներ եւ ակսելերոմետրեր, որոնք գնահատում են օգտատիրոջ դիրքը iPhone-ի նկատմամբ: Բացի այդ, ականջակալները կարող են փոխգործակցել Siri ձայնային օգնականի հետ եւ ընդունել հաղորդագրություններ:  

Apple-ը խոստանում է, որ մարտկոցը բավարար կլինի 20 ժամ օգտագործման համար: Ենթալիցքավորումը կիրականացվի Lightning-ի միջոցով:

Նորույթը վաճառքի կհանվի դեկտեմբերի 15-ից: