Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է), Շիրակի մարզում եւ Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի մարզի Աշոցքի եւ Ամասիայի, Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի եւ Թալինի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Չարենցավան, Տավուշի մարզի Իջեւան, Բերդ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ եւ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն։

Երեւան-Սեւան ավտոճանապարհի 27-ից 37-րդ կմ-ն ընկած հատվածում մառախուղ է։