Քրեական աշխարհի հայտնի «հեղինակություն» Վյաչեսլավ Իվանկովը՝ հայտնի նաեւ Յապոնչիկ մականունով, մահացել է ուրբաթ առավոտյան, Մոսվայում:

«Օրենքով գողի» վրա հարձակում էր կատարվել հուլիսի 28-ի երեկոյան ՌԴ մայրաքաղաքի հյուսիսում՝ Խորոշեւյան խճուղու N25 տան մոտ: Պարզվել է, որ մարդասպանը կրակել է Իվանկովի վրա ժամը 19.50-ի սահմաններում, երբ նա դուրս էր գալիս «Տայսկի սլոն» ռեստորանից: Հետաքննության տվյալներով, կրակոցներն արձակվել են Դրագունովի օպտիկական նշանառությամբ դիպուկահար հրացանից (ՍՎԴ): Ընդ րում, ինչպես հայտնում են քննիչները, Յապոնչիկին փրկել էր պատահականությունը՝ դիպուկահարի կրակոցի ժամանակ նա կռացել էր:

Բժիշկներն ասում էին, որ ծանր վիրավորված Իվանկովը երկրորդ ծնունդ էր ապրել: Հարձակումից հետո նրա վիճակն այնքան վատ էր, որ բժիշկները որեւէ կանխատեսում չէին անում: Օրգանիզմը թուլացրած ծանր վերքերը ավելի հաճախ էին զգացնել տալիս. խափանվել էր երիկամների ու լյարդի աշխատանքը:

Մինչեւ վերջերս Յապոնչիկը գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում: