Ֆրանսիայի Անտոնի քաղաքում, որը գտնվում է Փարիզի մերձակայքում, շիզոֆրենիայով տառապող անհայտ տղամարդը հարձակվել է մարդկանց վրա եւ վիրավորել նրանցից մի քանիսին, կիրակի՝ դեկտեմբերի 13-ին, հաղորդում է Figaro թերթը:
Թերթի տվյալներով՝ հանցագործը ձերբակալվել է: Հարձակման հետեւանքով տուժել է երեք մարդ, որոնք հարվածներ են ստացել մեջքի եւ իրանի հատվածում, եւ հոսպիտալացվել են: Դեպքի հետեւանքով զոհեր չկան:
Ոստիկանությունում համարում են, որ հարձակումը չի կրել ահաբեկչական կամ քրեական բնույթ, քանի որ, ինչպես հայտնի է, հարձակվողը տառապում է հոգեկան լուրջ խանգարումներով, հաղորդում է Լենտո.Ռու-ն:




























