«Մենք դատապարտում եւ մերժում ենք ԱՄՆ-ի կողմից այսօր հայտարարված որոշումը` կապված С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման հետ, որը ներառում է միակողմանի պատժամիջոցներ մեր երկրի դեմ: Թուրքիան անհրաժեշտ քայլեր կձեռնարկի այս որոշման դեմ, ինչը անխուսափելիորեն բացասաբար կանդրադառնա մեր հարաբերությունների վրա: Թուրքիան նաեւ ձեռնպահ չի մնա իր ազգային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելուց»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ, Թուրքիայի կողմից С-400-ների ձեռքբերման հետ կապված, ՆԱՏՕ-ի համակարգերի խոցելիության մասին ԱՄՆ-ի մեղադրանքները «տեխնիկական հիմք չունեն»: «Թուրքիան առաջարկել է ստեղծել ՆԱՏՕ-ի մասնակցությամբ տեխնիկական աշխատանքային խումբ եւ բազմիցս առաջարկել է լուծել այս հարցը օբյեկտիվ եւ իրատեսական հիմունքներով՝ առանց քաղաքական կողմնակալության: Մենք ԱՄՆ-ին հրավիրում ենք վերանայել պատժամիջոցների այս անարդար որոշումը»,- ասված է փաստաթղթում:





























