Ազգային ժողովում, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 15-ին, նախատեսված է «Իմ քայլը» խմբակցության անդամների փակ հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հանդիպմանը հրավիրված է նաեւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Ըստ մամուլի տեղեկությունների, հանդիպման ընթացքում քննարկվելու են Ընտրական օրենսգրքի բարեփոխումները: Մասնավորապես՝ քննարկվելու է ռեյտինգային համակարգ ունենալու նպատակահարմարությունը, ընտրական հանձնաժողովների մոդելի հարցը, ընտրություններից հետո մինչեւ քանի կուսակցություն կարող է կոալիցիա կազմել եւ այլն:
Նշենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը պատերազմից հետո Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզի կետերից մեկն է:





























