Սերբիա մուտք գործելու համար կպահանջվի կորոնավիրուսի բացասական ՊՇՌ-թեստ ներկայացնել, հաղորդում է АТОР-ը:
Կորոնավիրուսի դեմ պայքարի համար սահմանափակող միջոցները կերկարաձգվեն մինչեւ դեկտեմբերի 18-ը: Հանրային սննդի բոլոր ձեռնարկությունները եւ առեւտրային կետերի մեծ մասն աշխատում է մինչեւ 17:00-ն եւ փակ է հանգստյան օրերին:
Բացի այդ, կառավարական ճգնաժամային շտաբի նիստում որոշվել է, որ օտարերկրացիները կարող են Սերբիա մուտք գործել միայն կորոնավիրուսի բացասական ՊՇՌ-թեստի առկայության դեպքում 48 ժամից ոչ ավել գործողության ժամկետով:
Այդ պահանջն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 20-ից, եւ, ինչպես ենթադրվում է, կգործի մինչեւ 2021 թվականի հունվարի 10-ը:





























