Վարկերի մարման հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ, կան այդպիսի մտավախություններ: Այս մասին դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Նրա խոսքով՝ ներքին կապիտալն, այնուամենայնիվ, թույլ կտա այդ ռիսկերը չեզոքացնել:
«Ինչ վերաբերում է չգործող վարկերի վերաբերյալ տվյալներին, ապա դրանք կարող են 6,7 տոկոսից հասնել 10 տոկոսի»,- նշեց նա:
Իսկ ինչ վերաբերում է Արցախում բանկերի կրած վնասներին, ապա, ինչպես նշեց Գալստյանը, հաշվարկները դեռ չեն ավարտվել:





























