Փարիզի քաղաքապետարանը տուգանվել է 90 հազար եվրոյով ղեկավար պաշտոններում չափից ավելի մեծ թվով կանանց ներգրավվածության համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին:

Նա պարզաբանել է, որ քաղաքային վարչակազմում նման աշխատանք է ստացել 11 կին եւ 5 տղամարդ, այսինքն՝ կանայք կազմում են 69 տոկոսը:

«Քաղաքի վարչակազմում անսպասելիորեն շատ կանայք են ներգրավվել»,-ասել է Իդալգոն:

Նա խոստացել է, որ վարչակազմի օգնական, ղեկավար եւ այլ կանանց հետ 90 հազար եվրոյի չեկը կներկայացնի Պետական ծառայության նախարարությանը: