ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը տրանսպորտի նախարարի պաշտոնում առաջադրել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Փիթ Բուտիջիչի թեկնածությունը, հաղորդում է CNN-ը:

Այդպիսով, եթե Բուտիջիչի թեկնածությունը հաստատվի, ապա նա կդառնա ԼԳԲՏ համայնքից ԱՄՆ կառավարությունում առաջին նախարարը:

«Քաղաքապետ Փիթ Բուտիջիչը հայրենասեր է եւ մարդ, ով լուծում է խնդիրները: Ես նրան առաջադրում եմ տրանսպորտի նախարարի պաշտոնում, քանի որ այդ պաշտոնը կապող օղակ է շատ փոխկապակցված խնդիրների եւ հնարավորությունների միջեւ, որոնք ծառացել են մեր առջեւ»,-այսպես է Բայդենը բացատրել իր ընտրությունը:

Բայդենը հավելել է, որ տրանսպորտի նախարարությունը դիտարկում է որպես «հարթակ լավագույնին վերադառնալու համար», եւ որ վստահում է Բուտիջիչին, ով կարող է «կատարել այդ աշխատանքն իր կարգապահությամբ եւ խիզախ տեսլականով»: