Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտան չեղարկել է պաշտոնական այցերն ու ինքնամեկուսացել 24 ժամ անց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Պորտուգալիայի վարչապետի գրասենյակին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Մակրոնը վարակվել է կորոնավիրուսով:

Հաղորդվում է, որ Կոշտայի մոտ կորոնավիրուսի ախտանիշներ չեն նկատվում, եւ նա սպասում է կորոնավիրուսի թեստի արդյունքներին, որը հանձնել է այսօր:

«Վարչապետը որոշել է չեղարկել ուղեւորությունները, ինչպես նաեւ ցանկացած օրակարգ, որը ենթադրում է ֆիզիկական ներկայություն: Նա կզբաղվի իր գործունեությամբ հեռակա ռեժիմով»,-հայտնել է Կոշտայի մամուլի ծառայությունը: