Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին հինգշաբթի հայտարարել է, որ մերժել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմում աշխատելու առաջարկը, որպեսզի ի վիճակի լինի կենտրոնանալու կորոնավիրուսի համավարակի դեմ քաղաքի պայքարի վրա, հայտնում է Reuters-ը:
Գարսետիին, որը Դեմոկրատական կուսակցության անդամ է, հիշատակել էին որպես Բայդենի վարչակազմում տրանսպորտի նախարարի պաշտոնի հավանական թեկնածուի:
Լոս Անջելեսի քաղաքապետը, սակայն, հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակման եւ մահացության պատճառով քաղաքում ստեղծված իրավիճակը իրեն ստիպում է մնալ քաղաքապետի պաշտոնում:
«Ինձ համար սեղանին դրված բաներ կային, բայց ես շատ հստակ ասացի (Բայդենի վարչակազմին)... ես հիմա այստեղ պետք է լինեմ»,- լրագրողներին ասել է Լոս Անջելեսի քաղաքապետը:
Նա նաեւ չի հստակեցրել, թե արդյո՞ք Բայդենն իրեն վարչակազմում որոշակի պաշտոն առաջարկել է:
Քաղաքապետը, որը դստեր կորոնավիրուսով վարակվելուց հետո կարանտինի մեջ է, հայտնել է, որ չորեքշաբթի քաղաքում գրանցվել է COVID-19-ի ամենաբարձր ցուցանիշը:
«Մենք սպասում ենք, որ մահացողներն ավելի շատ կլինեն, քան նրանց համար նախատեսված տեղերն են: Սա ինձ վախեցնում է եւ պետք է ձեզ էլ վախեցնի»,- ասել է Գարսետին:
Նա քաղաքում խիստ սահմանափակող միջոցառումներ է մտցրել, ինչով հարուցել է ձեռնարկատերերի քննադատությունը:
Գարսետիի խոսքով՝ չնայած այս սահմանափակումներին, Լոս Անջելեսի շրջանում հոսպիտալացված է ավելի քան 5 հազար մարդ, իսկ կորոնավիրուսսի հետեւանքով մահանում են յուրաքանչյուր 15 րոպեն մեկ:
Լոս Անջելեսի քաղաքապետը մերժել է Բայդենի վարչակազմում աշխատելու առաջարկը
Քաղաքապետը, որը դստեր կորոնավիրուսով վարակվելուց հետո կարանտինի մեջ է, հայտնել է, որ չորեքշաբթի քաղաքում գրանցվել է COVID-19-ի ամենաբարձր ցուցանիշը…