Ախալցխայում սպանություն է տեղի ունեցել, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
28-ամյա Գիորգի Կապանաձեին սառը զենքով վիրավորել են, որի հետեւանքով նա հիվանդանոցում մահացել է:
Ծանր վնասվածք ստացած Կապանաձեն անձամբ տաքսի է նստել եւ խնդրել, որ իրեն տեղափոխեն հիվանդանոց, սակայն բժիշկները նրա կյանքը փրկել չեն կարողացել:

Ախալցխայի ոստիկանությունն արդեն ձերբակալել է սպանության մեջ մեղադրվող Գիորգի Արսենաձեին: Կասկածյալը ընդունել է իր մեղքը, սակայն սպանության պատճառների մասին դեռ չի խոսել:

Ըստ գործակալության, նրանց հարեւանները պատմում են, որ երկուսն էլ սիրահարված են եղել մի աղջկա, որի արդյունքում նրանց միջեւ անհամաձայնություն է առաջացել։