Շաբաթ առավոտյան Բանգլադեշի Ռաջհաշի մարզում գնացքի հետ ավտոբուսի բախման հետեւանքով զոհվել է նվազագույնը 12 մարդ, հայտնում է Dhaka Tribune-ը: 

Նշվում է, որ պատահարի հետեւանքով դադարեցվել է երկրի հյուսիսային տարածաշրջանների միջեւ հաղորդակցությունը:

Տաս մարդ մահացել է տեղում, երկուսը՝ հիվանդանոցում: Եվս երեք վիրավորներ ողջ են:

Ներկայումս փորձեր են ձեռնարկվում պատահարի վայրից ավտոբուսն ու գնացքքը հեռացնելու համար:

Նշվում է, որ պատահարը տեղի է ունեցել անցուղու աշխատակցի անփութության պատճառով: