Սոմալիում մեկնարկել է երկրից ամերիկյան զորքերի դուրս բերման եւ Արեւելյան Աֆրիկայի ուրիշ բազաներ տեղափոխման գործընթացը, հաղորդում է CNN-ը:
«Ես կարգադրել եմ JTF-Quartz միավորված օպերատիվ շտաբը գործի դնելու մասին, որը ձեւավորվել է «Աֆրիկա» հատուկ գործողության հրամանատարության գլխավոր գրասենյակի շուրջ, Octave Quartz գործողությանը հետեւելու համար, որն ուղղված է ամերիկյան ուժերը Սոմալիից Արեւելյան Աֆրիկայում ուրիշ բազաներ տեղափոխելու համար»,-ասել է Աֆրիկայում ԱՄՆ զորքերի հրամանատար, գեներալ Սթիվեն Թաունսեդը:
Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել էր ամերիկյան զորքերից մեծամասնությանը հեռանալ Սոմալիից 2021 թվականի սկզբում:
ԱՄՆ զորքերը Սոմալիում հիմնականում սովորեցնում եւ խորհրդատվություն են տրամադրում սոմալիական զինված ուժերին «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման խոշորագույն ստորաբաժանման՝ «Աշ Շաբաբ»-ի դեմ պայքարի համար: Ամերիկյան զինվորականները նաեւ օդային հարվածներ են հասցնում «Աշ Շաբաբ»-ի ուղղությամբ, որի հետեւանքով սեպտեմբերին սպանվել էր խմբավորման առաջնորդներից մեկը:





























