Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը ստորագրել է օրենք քրեական գործընացում եւ կոռուպցիային հակազդելու հարցում քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը ուժգնացնելու հարցերի շուրջ օրենսդրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին: Կիրակի երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից հայտնել են, որ այսուհետ պետական ծառայողներին արգելվում է հաշիվներ ունենալ օտարերկրյա բանկերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ըստ օրենքի՝ նախատեսված է արգելք արտասահմանյան բանկերում հաշիվներ բացելու եւ վարելու համար, ինչպես նաեւ թանկարժեք իրեր եւ կանխիկ գումար պահելու համար բանկերում, որոնք տեղակայված են հանրապետության սահմաններից դուրս: Այդ որոշումը տարածվում է անձանց վրա, որոնք զբաղեցնում են պատասխանատու պետական պաշտոններ կամ լիազորված են կատարել պետական գործառույթներ: Ընդ որում՝ օտարերկրյա հաշիվներ ունենալու վերաբերյալ արգելքը վերաբերում է ոչ միայն պետական ծառայողներին, այլ նաեւ խորհրդարանի պատգամավորներին ու դատավորներին: Բացի այդ, փոփոխությունները բացառում են ծանր եւ առանձնակի ծանր կոռուպցիոն հանցագործություններ կատարած անձանց համար պայմանական վաղաժամ ազատման հնարավորությունը:
Փաստաթղթում գրված են նորմերը, որոնք ուղղված են քրեական դատավարության թափանցիկության ամրապնդմանը: էլեկտրոնային ձեւաչափում քրեական դատավարություն վարելու հնարավորությունը՝ հաշվի առնելով գործընթացի մասնակիցների կարծիքները, պարզեցված է դատական վճիռները դատախազի հետ համաձայնեցնելու գործընթացը: Ընդլայնված են հնարավորությունները դատական վճիռները բողոքարկելու եւ վերանայելու համար հիմքերը:





























