Հունաստանում բացահայտվել է եւս մեկ լրտեսական ցանց, որում ներգրավված է ավելի քան 15 կասկածյալ, հաղորդում է Kathimerini-ն:
4 կասկածյալներ, որոնց թվում են Հունաստանի, Թուրքիայի եւ Լիբանանի քաղաքացիներ, ենթադրաբար տեղեկություն են հավաքել հունական նավատորմի նավերի տեղաշարժի եւ ափամերձ պահակախմբի մասին եւ կիսվել դրանով Թուրքիայի ներկայացուցիչների հետ:
Ոստիկանության, ափամերձ պահակախմբի եւ հատուկ ծառայությունների (EYP) աշխատակիցների մասնակցությամբ օպերացիան անցկացվել է երկու փուլով նոյեմբերի 6-ին եւ 15-ին:
Նախապես EYP-ն գործել է հետախուզական տեղեկատվության հիման վրա մարդկանց առեւտրի ցանցի մասին, որն օգտագործել է բարձր արագությամբ նավակներ ներգաղթյալների, ինչպես նաեւ անվտանգության համար պոտենցիալ հետաքրքրություն ներկայացնող մարդկանց՝ Թուրքիայից Կոս կղզի անօրինական տեղափոխման համար:





























