ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ամերիկյան կողմը պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահի տիկին Ասմա Ասադի նկատմամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ սահմանափակումներ են մտցվել նաեւ նրա մտերիմ ազգականներից մի քանիսի նկատմամբ:

Պետդեպի ղեկավարն ընդգծել է, որ պատժամիջոցներն ընդունելու պատճառը «սիրիական հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերին խոչընդոտելն է»:

«Ռեժիմի շահերից ելնելով՝ Ասման գլխավորել է տնտեսական եւ քաղաքական իշխանության կոնսոլիդացիայի ջանքերը, այդ թվում՝ իր այսպես կոչված բարեգործական եւ հասարակական կազմակերպությունների միջոցով»,-ընդգծել է Պոմպեոն: