Ուկրաինայի կառավարության անդամները մասնակցել են բորշ եփելու մրցույթին: Այդ մասին Ֆեյսբուքում հայտարարել է երկրի մշակույթի նախարարությունը:

Նախարարությունը նշել է, որ առցանց չի հեռարձակի նախարարների մրցույթը:

«Սակայն առանց խուճապի. բորշերը մենք ի վերջո կեփենք, կփորձենք եւ կորոշենք «խոհարարների» շրջանում հաղթողին»,-ասվում է հրապարակման մեջ:

Ապուր պատրաստելու մրցախաղին մասնակցել է մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն, էկոնոմիկայի նախարար Իգոր Պետրաշկոն, ինչպես նաեւ բնապահպանության նախարար Ռոման Աբրամովսկին եւ Ուկրաինայի՝ եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան: