Անցած գիշեր Լայպցիգում Բունդեսվերի (ԳԴՀ զինված ուժեր) յոթ ավտոմեքենա է այրվել: Այս մասին հայտնում է քաղաքային ոստիկանությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավտոկենտրոններից մեկի կայանատեղիում եղել են ջիպեր` ընդամենը 10 մեքենա: Իրավապաշտպան մարմինները ելնում են նրանից, որ դրանք դիտավորյալ են հրկիզել: Ընդհանուր առմամբ, անցած գիշերը Լայպցիգում հանգիստ է անցել, նշել են ոստիկանությունում:
Բեռլինում գիշերվա ընթացքում շուրջ մեկ տասնյակ մարդ է տեղափոխվել շտապօգնության բաժանմունքներ՝ վիրավորվելով պիրոտեխնիկայի պայթյունից: Հիմնականում խոսքը այրվածքների եւ կոտրվածքների մասին է, բայց երկու դեպքում բժիշկները ստիպված են եղել անդամահատել վերջույթները:
Նախկինում Բեռլինի իշխանությունները բոլոր 12 վարչական շրջաններում նշել էին 56 գոտիներ, որտեղ արգելվում է հրավառություն եւ պեդարդ գործարկել: Այնտեղ ոչ միայն չէր կարելի պիրոտեխնիկա պայթեցնել, այլ նույնիսկ հավաքվել Ամանորի նախաշեմին:
Ընդհանուր առմամբ, քաղաքում նախորդ գիշերների համեմատ անցած գիշերը հանգիստ է անցել: Այնուամենայնիվ, որոշ շրջաններում տեղի են ունեցել հարձակումներ ոստիկանության աշխատակիցների վրա, ինչպես նաեւ կայանված մեքենաների հրկիզում: Մայրաքաղաքի Բուկկովի շրջանում ամբողջովին այրվել է 800 քառ/մ մակերեսով սուպերմարկետը:





























