Չորս մարդու սպանություն է տեղի ունեցել շաբաթ օրը Խորվաթիայի Ադրիատիկ ափի կենտրոնական մասում գտնվող Շիբենիկա քաղաքի տարածքում: Այս մասին հայտնում է HRT ազգային հեռուստատեսությունը՝ հղում կատարելով տեղական իրավապահ մարմիններին:
Նրա տվյալներով՝ ոստիկանությունը ցերեկային ժամերին առեւտրի կենտրոններից մեկի մոտ մեքենայում հրազենային մի քանի վերքերով տղամարդու դի է հայտնաբերել:
Ավելի ուշ իրավապահները հաղորդում են ստացել քաղաքի ելքի մոտ նույնպես մեքենայի մեջ գնդակահարված երկու տղամարդու եւ մեկ կնոջ մասին:
Ըստ նախնական տվյալների՝ կասկածյալը, որի նկատմամբ ներկայումս օպերատիվ-որոնողական միջոցառումներ են կատարվում, զոհերի բիզնես-գործընկերն է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:



























