Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխկանցլեր, ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը համոզմունք է հայտնել, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը մինչեւ տարեվերջ ավարտին կհասցվի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այո»,- ասել է նա երեքշաբթի «Եվրոպա-2021» առցանց համաժողովին` պատասխանելով ուղիղ հարցին` կավարտվի արդյոք «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումը մինչեւ տարեվերջ, թե՞ ոչ:
Միջոցառման կազմակերպիչներն էին Die Zeit, Handelsblatt, Der Tagesspiegel եւ Wirtschaftswoche պարբերականները:
Ի պատասխան դիտարկմանն այն մասին, որ ԵՄ-ում եւ ԱՄՆ-ում Գերմանիայի շատ կարեւոր գործընկերներ դեմ են նախագծին, Շոլցն ասել է, որ «դժվարություններ կան»: Սակայն, նշել է նա, «եվրոպական պետությունները միասին բավականին մանրամասնորեն բացատրել են, որ կարծում են, որ սա եվրոպական խնդիր է, եւ որ չեն ցանկանում, որպեսզի ուրիշները խառնվեն»: «Հետո կտեսնենք»,- հավելել է փոխկանցլերը:





























