Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում անդրադառնում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարություններին։ Գրառման մեջ ասվում է․

«Ստիպված եմ կրկին անդրադառնալ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարություններին, կապված վերջին Արցախյան պատերազմի հանգամանքների օբյեկտիվ և լիարժեք հետաքննություն իրականացնելու իրենց առաջարկության հետ, քանզի Մարուքյանի հայտարարությունները հստակ քաղաքական խաղի և իրականության աղավաղման տպավորություն են թողնում:

Երբ պարոն Մարուքյանը երկիմաստ զուգահեռներ է անցկացնում մեր ու քպ-ական մոտեցումների միջև, ինձ մոտ տարակուսանք է առաջանում.

ա. Ոչ ոք Հայաստանում չի մոռացել ԼՀԿ և ՔՊ 2017-ի սիրավեպը:

բ. Դեռ թարմ են հիշողությունները ԼՀԿ-ի՝ 2018-ին դավաճանի կառավարության մաս կազմելու:

գ. Միչև հիմա հուզվում ենք ԼՀԿ սոցապ նախարարին կառավարությունից տանել ու հետ բերելու մելոդրամայից:

դ. Բոլորս հիշում ենք, թե ինչպես էր պարոն Մարուքյանը լվանում դավաճան սրիկայի երեսը, երբ մենք ու ընդդիմության այլ ներկայացուցիչներ խիստ ու փաստարկված մտահոգություններ էինք հայտնում Արցախյան բանակցությունների հետ կապված:

Ուստի, եթե ավելի անկեղծ ասենք, տարակուսելի է ոչ թե մեր գրավոր մերժումը, այլ ԼՀԿ-ի հետպատերազմյան հականիկոլական կեցվածքը:

Ի տարբերություն դավադիր պատերազմի «կնքահայր» դարձած ՔՊ-ի, մենք առաջնահերթ ենք շահագրգիռ բացահայտելու վերջին պատերազմի ամբողջ ռազմաքաղաքական, կուլիսային և դիվանագիտական հանգամանքները:

Ի տարբերություն ԼՀԿ-ի, հասկանում ենք, որ գործող իշխանության օրոք դա անել լիարժեք և արդյունավետ անհնար է, քանզի.

1. Տասնյակ, իսկ գուցե հարյուրավոր մարդիկ, որոնք փաստարկված ասելիք կունենան այս հարցով, կվախենան դա անել հիմա, քանի դեռ իշխանության ղեկը դավադիր ոհմակի ձեռքերում է:

2. Պատերազմի հետ կապված եղած բացահայտումներից հետո նիկոլական խունտան քրեական գործեր է հարուցում այդ մարդկանց հանդեպ և իրականացնում քարոզչական տեռոր:

3. Նույն «Պատրոն Դավիթի» գործի օրինակով ապացուցվում է, որ անգամ հարուցված գործերը կլոունադա են և շոու:

4. Քարոզչության մեջ նման հանձնախմբի ստեղծումը իշխանությունների կողմից օգտագործվելու է «մենք դավաճան չենք, հենա հանձնաժողով կա, թողեք աշխատեն»թեզերի շրջանակներում:

Վստահ եմ, որ Մարուքյանն այս ամենը հասկանում է: Այդ դեպքում հարց է ծագում. ինչու՞ է նա սոսնձվել հենց այս պահին նման հանձնախմբի ստեղծման թեմային:

Առաջարկում եմ պատասխանի երկու տարբերակ.

1. Կամ հերթական քարոզչական հնարքն է իրականացնում, զուգահեռ թիրախավորելով Հանրապետականին (վատ է, որ հազարավոր զոհերի և հսկայական տարածքային կորուստների պատճառ դարձած պատերազմը օգտագործվում է նեղ կուսակցական քարոզչության նպատակով):

2. Կամ էլ նա կրկին գործում է դավաճան սրիկայի հետ համաձայնեցված ու «փոխանցումներով» և փաստացի նորից սպասարկում է վիժվածքի շահերը:

Հետևությունները թողնում եմ ձեզ:

Կից՝ Սերժ Սարգսյանի գրավոր պատասխանը Էդմոն Մարուքյանին»:

Ստիպված եմ կրկին անդրադառնալ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարաություններին, կապված վերջին Արցախյան...

Опубликовано Armen Ashotyan Среда, 3 февраля 2021 г.