Կապիտուլյացիայից երկու շաբաթ առաջ Սեմյոն Պեգովն ինձ պատմեց, որ տղաները առյուծի պես են մարտնչում, բայց նրա ընկալմամբ սկսվել են պաշտպանության եւ թիկունքի կազմակերպման խնդիրներ: Բանակի ղեկավարությունն այնքան էլ չի հասկանում առաջնագծի իրավիճակը: Այս մասին իր «Տելեգրամ» ալիքում նշել է ռուսաստանցի լրագրող, ««Իզվեստիա» պարբերականի խմբագրություն» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրիելյանովը:
«Ես ընկերոջս՝ Նյուս մեդիայում նախկին տեղակալիս եւ Ռոստովում մի քանի լրատվամիջոցների սեփականատեր Սամվել Նալբանդյանին խնդրեցի շտապ Երեւան մեկնել եւ հանդիպել Արծրուն Հովհաննիսյանի հետ: Հանձնարարությունը հետեւյալն էր՝ իրավիճակը ճշգրիտ հասկանալ եւ ինձ պատմել: Իսկ հետո արդեն հնարավոր կլիներ մտածել, թե ինչպես վերակարգավորել տեղեկատվական քաղաքականությունը եւ հասկանալ՝ ինչ անել հետո: Սամվելը նույն օրը երկու աշխատակիցների հետ մեկնեց Երեւան: Երկու օր հետո պատմեց, թե ինչով է ավարտվել Արծրունի հետ երկու ժամ տեւած զրույցը: Ահա ճշգրիտ կարճ վերաշարադրանքը:
1. Անհանգստության ոչ մի պատճառ չկա: Փաշինյանը փայլուն է կառավարում գլխավոր շտաբը: Նա հենց միայն դրանով է զբաղված:
2. Ոչ մի կասկած չկա, մենք հաղթում ենք:
3. Աննա Հակոբյանը վերահսկում է Արցախի պաշտպանության բանակի շտաբը եւ ամեն ինչ զեկուցում Նիկոլին: Նա վստահ է, որ մենք հաղթում ենք:
4. Այն ամենը, ինչ բանակին պետք է, կա: Այն ապահովված է, զենքի եւ սննդամթերքի պակաս չկա:
5. Բանակային բոլոր ուժերը, որոնք անհրաժեշտ են, ներգրավված են, թվակազմի պակաս չկա:
6. Ջալալը չի պահպանել անվտանգության միջոցները եւ այդ պատճառով ընկավ գնդակոծության տակ:
7. Կամավորների կարիք առանձնապես չկա, բայց քանի որ մարդիկ ցանկանում են օգնության գնալ, մենք Սյունիքում հավաքակայանի կետ ենք ստեղծել: Շուտով կհաղթենք եւ բոլորին իրենց տներ կուղարկենք:
«Արծրուն, շան որդի, ասա, որ այսպես չի եղել: Ասա, որ դու չես խաբել եւ չես քծնել Փաշինյան զույգին: Եվ ասա, տականք, որ դու չես կարողացել Սամվելին հանդիպել առաջին հանդիպումից հետո 3 օր անց եւ քննարկել թշնամու դեմ տեղեկատվական պայքարի ծրագիրը, քանի որ պատերազմի թեժ պահին մեկնեցիր ԱՄՆ: Թե՞ դու այստեղ էլ ես խաբել, եւ չես մեկնել, այլ պարզապես թաքնվել ես»,- նշել է նա:





























