Կիեւում ազգայնական կազմակերպությունների ներկայացուցիչները փորձում են գրոհել «Նաշ» հեռուստաընկերության շենքը, սակայն ուժայինները հետ են պահում նրանց: Այս մասին հայտնում է ուկրաինական «Ստռանա» պարբերականի Telegram ալիքը:
«Ազգայնականները փորձել են ներխուժել «Նաշ» հեռուստաընկերություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պարբերականը գրում է, որ արմատականները հեռուստաալիքին մեղադրում են ռուսամետ քաղաքականության մեջ: Ազգայնականների եւ իրավապահների միջեւ բախումներ են սկսվել, վերջիններս արցունքաբեր գազ են կիրառել: Մի քանի մարդ բերման է ենթարկվել:





























