Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Ղազախստանի վարչապետ Ասքար Մամինի հետ հանդիպմանը նշել է երկու երկրների արդյունավետ հարաբերությունները, ինչպես նաեւ համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում, այդ թվում` թվային նախագծերի մշակումը, փոխանցում է է ՏԱՍՍ-ը:
«Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել ձեզ` ինչպես երկկողմ արդյունավետ համագործակցության համար, որը մենք ձեզ հետ վարում ենք մշտական ռեժիմով, այնպես էլ` ԵԱՏՄ շրջանակներում: Մենք ձեզ հետ շատ հարցեր են քննարկում, որոնք այդ թվում անեւ վաղը կքննարկենք ԵԱՏՄ օրակարգում»,- ասել է Միշուստինը Մամինի հետ հանդիպմանն Ալմա-Աթայում:
ՌԴ վարչապետը ողջունել է Ղազախստանի` թվային ֆորում անցկացնելու նախաձեռնությունը` նշելով, որ մասնակիցներին հետաքրքիր օրակարգ է սպասվում: Նրա խոսքով` ԵԱՏՄ անդամները մեծ ջանքեր են գործադրել միության համար թվային օրակարգի ստեղծման ուղղությամբ:
«Մենք կքննարկենք այն մշակումները եւ առաջարկությունները, որոնք արել եմ այդ թվում նաեւ ես, որոնք վերաբերում են քովիդին` առանց քովիդի ճանապարհորդություններին»,- հավելել է Միշուստինը:
Ուրբաթ` փետրվարի 5-ին, Ալմա-Աթայում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին, մասնավորապես, կքննարկվեն ԵԱՏՄ ներքին շուկայի ինտեգրման եւ գործունեության հարցերը:





























