Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան ռուս ակտիվիստ Ալեքսեյ Նավալնուն Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրել, հայտնում է DW-ն` վկայակոչելով Gazeta Wyborcza-ն:

Նոբելյան կոմիտեին ուղղված իր ուղերձում 1983 թվականի Խաղաղության մրցանակի դափնեկիր Վալենսան նշել է, որ Նավալնին «մեծ քաջություն եւ ջանք է ցուցաբերել կոռուպցիայի բացահայտման, քաղաքական հայացքների ազատ արտահայտման իրավունքի պաշտպանության եւ Ռուսաստանում ավելի ու ավելի ավտորիտար դառնող ռեժիմին հակադրվելու ուղղությամբ»: «Պարոն Նավալնին այսօր պայքարում է տոտալիտարիզմի դեմ` հանուն ժողովրդավարության, մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների եւ օրենքի գերակայության իդեալների, ինչպես եււ ես էի մի քանի տասնամյակ առաջ պայքարում կոմունիստականի դեմ ​​Լեհաստանում»,- ասել է Վալենսան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոսկվայի դատարանը Նավալնուն 3.5 ազատազրկման էր դատապարտել խարդախության համար: