Twitter-ը հեռացրել է թուրք ազգայնականների առաջնորդ Դեւլեթ Բահչելիի թվիթը՝ սպառնալիքների վերաբերյալ իր քաղաքականությունը խախտելու պատճառով:

Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդարանական կոալիցիոն գործընկերը գրել է, որ երկրի ամենահեղինակավոր համալսարաններից մեկի ռեկտորի պաշտոնում Էրդողանի կողմից ԱԶԿ համախոհի նշանակման դեմ բողոքող ցուցարարներին միացած մարդիկ «թունավոր օձեր են, որոնց գլուխները պետք է ճզմել»:

ԱՇԿ-ն հայտարարել է, որ Twitter-ը «սահմանափակել է Բահչելիի մի քանի հաղորդագրությունների հրապարակումը՝ կապված Բողազիչի համալսարանի առջեւ նողկալի ցուցացարարների դեմ նրա բողոքի հետ»:

«Twitter-ի հետեւում կանգնած ուժերը» որոշել են «աջակցել նրանց, ովքեր ցույցեր են արել Բողազիչի համալսարանի առջեւ եւ շփումներ են ունեցել ահաբեկչական կազմակերպությունների հետ»,- նշված է կուսակցության հաղորդագրության մեջ: