ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը եւ գլխավոր ասամբլեան սկսել են հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուների ընտրության գործընթացը. այդ պաշտոնն այժմ զբաղեցնում է Անտոնիո Գուտերեշը, ով հայտարարել է, որ առաջադրվելու է երկրորդ ժամկետի համար:
Պորտուգալիայի 71-ամյա նախկին վարչապետը լայն աջակցություն է վայելում Գլխավոր ասամբլեայում եւ Անվտանգության խորհրդում, այդ թվում առաջին հերթին` դրա հինգ մշտական անդամների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի եւ Միացյալ Թագավորության կողմից:
Սակայն Գուտերեշը քննադատության է ենթարկվել մի քանի հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք պնդում են, որ նա բավարար ջանք չի գործադրում մարդու իրավունքների պաշտպանության համար ամբողջ աշխարհում:
«Թեկնածուները պետք է առաջնորդի եւ կառավարման ապացուցված ունակություններ, միջազգային հարաբերությունների մեծ փորձ եւ դիվանագիտական ու հաղորդակցման ուժեղ հմտություններ ունենան»:
Առնվազն մեկ երկիր ցանկանում է, որպեսզի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը կին ստանձնի. ՄԱԿ-ի անդամ 193 երկրներին ուղարկված եւ AFP-ի ստացված նամակում Հոնդուրասը խնդրել է կին թեկնածուներ առաջադրել: 1945 թվականին հիմնադրման պահից բոլոր գլխավոր քարտուղարները տղամարդ են եղել:
ՄԱԿ-ն ընտրության գործընթացը կսկսի մինչեւ մայիս կամ հունիս ամիսները` ոչ պաշտոնական կերպով խոսելով թեկնածուների հետ:





























