«Ալ Քաիդայի» եմենյան բջջի առաջնորդը մի քանի ամիս է, ինչ կալանավորված է, նշված է ՄԱԿ զեկույցում:
Արաբական թերակղզում «Ալ Քաիդայի» (AQAP) առաջնորդ Խալիդ Բաթարֆին կալանավորվել է գրեթե մեկ տարի առաջ, իսկ նրա տեղակալ Սաադ Աթեֆ ալ Աուաքին զոհվել է «հոկտեմբերին Ալ Մահրա նահանգում Հայդա քաղաքում գործողության ժամանակ»:
Զեկույցը, որ Անվտանգության խորհուրդ է ներկայացրել ՄԱԿ դիտորդական խումբը, որը մասնագիտացած է ծայրահեղական խմբերի ուղղությամբ, չստուգված տեղեկություններից հետո Բաթարֆիի կալանավորման առաջին պաշտոնական հաստատումն է:
Փաստաթղթում, որն ընդհանրացնում է պոտենցիալ գլոբալ ջիհադիստական սպառնալիքները, չեն բացահայտվում գրոհայինների գտնվելու վայրը եւ հոկտեմբերյան գործողության մանրամասները:





























