Արմավիրի մարզում, այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։00-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 28․5-րդ կմ հատվածում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ծառին եւ հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վիրավորների ինքնությունը։