Հայաստանում «Աշխատանք ԵՏՄ-ում» հավելվածն աշխատելու է աշխատանքի որոնման եւ անձնակազմի ընտրության «Գործ» տեղեկատվական համակարգի միջոցով: Այս մասին փետրվարի 5-ին Մոսկվա-Ալմաթի-Բիշքեկ-Երեւան-Մինսկ-Նուր Սուլթան տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկրում գործելու է սեփական նման հարթակ:

«Օրինակ՝ Ռուսաստանում դա կլինի «Աշխատանք Ռուսաստանում» համակարգը»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել էր, որ «Աշխատանք ԵՏՄ-ում» հավելվածը պետք է սկսի աշխատել հաջորդ տարվա սկզբին:

Հավելվածը թափուր տեղերի եւ բնակարանի որոնման, ինչպես նաեւ ԵՏՄ երկրներում փաստաթղթերի ձեւակերպման միասնական ծառայություն է: