Վրաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 602 նոր դեպք:  Այս մասին այսօր հայտնել են COVID-19-ի դեմ պայքարի միջգերատեսչական խորհրդի օպերատիվ շտաբից, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:

Տվյալները, որ ստացվել են 18 335 թեստերի անցկացման հիման վրա, 2 հազարով ավելի են, քան նախօրեին, երբ հայտնաբերվել էր COVID-19-ի 538 նոր դեպք: Այսպիսով հայտնաբերվելիության ցուցանիշը կազմում է 3,28 տոկոս:

Երկրում հիվանդացածների ընդհանուր թիվը ուրբաթ առավոտյան հասել է մինչեւ 261 620-ի:

Երկրում վերջին 24 ժամում գրանցված վարակման նոր դեպքերի ավելի քան 40 տոկոսը բաժին է ընկնում Թբիլիսիին՝ 246: Իմերեթիայում հայտնաբերվել է 101 փաստ, Սամգրելո եւ Զեմո Սվանեթիայում՝ 77, Կախեթիայում՝ 54, Գուրիայում՝ 30, Աջարիայում՝ 21:

Ռաչա-Լեչխումիում եւ Քվեմո Սվանեթիայում գրանցվել է վարակման 7 դեպք: Քվեմո Քարթլիում հայտնաբերվել է COVID-19-ի 16 նոր դեպք, Մցխեթ-Մթիանեթիում եւ Սամցխե Ջավախեթիում՝ 10-ական:

Կովիդից մահացել է եւս 11 պացիենտ: Վրաստանում «կորոնավիրուս» ախտորոշմամբ մահացածների ընդհանուր թիվը հիմա կազմում է 3 269:

Ապաքինվել է 569 մարդ, նրանց ընդհանուր թիվը հասել է մինչեւ 252 815-ի:

Ներկայումս երկրում կա COVID-19-ի 5 510 ակտիվ դեպք: 2 231 պացինետ (գրեթե 41 տոկոսը) բուժում է ստանում հիվանդանոցներում, 2 984-ը (շուրջ 54 տոկոս)՝ տանը, իսկ 295-ը՝ բժիշկների հսկողությամբ կովիդ հյուրանոցներում:

Այսօրվա դրությամբ ծանր վիճակում է 509 պացիենտ: ԹԱՕ սարքերին է միացված 141 մարդ:

Կարանտինային տարածքներում են տեղավորված 485 քաղաքացիներ: 14 632 մարդ շարունակում է մնալ ինքնամեկուսացման ռեժիմում:

Վրաստանում, որտեղ բնակվում է ավելի քան 3,7 մլն մարդ, կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: