Ժամը 22:40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ  է ստացվել, որ  Նորագավիթի տներից մեկում կնոջ դի կա: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են մոտ 40 տարեկան կնոջ դի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա մահացել է սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածից: 

Մահացածը՝  Նորագավիթ թաղամասի բնակչուհի, 84-ամյա Լուսյա Մկրտչյանն էր: