Մեծ Բրիտանիայի կառավարությունը «զոմբի ընկերությունների» լեգեոն ստեղծելու ռիսկի է դիմում՝ բանկերին դրդելով COVID համավարակի ժամանակ փոքր բիզնեսին տալ 45 մլրդ ֆունտի (62 մլրդ դոլարի) փոխառություն՝ պետության 100 տոկոս երաշխավորությամբ, այս մասին նախազգուշացրել է առաջատար վերլուծական կենտրոնը, փոխանցում է Reuters-ը:

«Բանաձեւ» հիմնադրամը հայտարարել է, որ Bounce Back Loan Scheme կառույցը, որը փոքր ձեռնարկություններին թույլ է տալիս եռամսյա վաճառքին համարժեք մինչեւ 50 հազար ֆունտ սթերլինգի պարտք վերցնել, բանկերին խթանել է աջակցելու թույլ երկարաժամկետ հեռանկարներով ընկերություններին: «Սա կարող է դանդաղեցնել այս ընկերությունների չկայացածության արդյունավետ կարգավորումը եւ ունենալ բավարար չափեր՝ մակրոտնտեսական հետեւանքներ ունանալու համար»,- հայտարարել են վերլուծական կենտրոնից: - Երկարաժամկետ հեռանկարում ոչ կենսունակ ընկերությունների գործունեությունը շարունակելու թույլտվությունը կարող է խոչընդոտել պակաս արտադրողական ընկերություններից ավելի արտադրողական ընկերություններին կապիտալի եւ աշխատուժի վերաբաշխմանը»:

Անգլիայի բանկը նախազգուշացրել է, որ համավարակը կհանգեցնի նրան, որ շատ ընկերություններ մեծ պարտքեր եւ վերակառուցման եւ բաժնետերերի կողմից լրացուցիչ ներդրումների կարիք կունենան:

Երկրի ֆինանսների նախարար Ռիշի Սունակը սկզբում դեմ էր հանդես գալիս ցածր տոկոսադրույքով փոքր բիզնեսի վարկավորման համար պետության 100 տոկոս երաշխավորությանը, բայց ապրիլին իր մոտեցումը փոխել էր այն բանից հետո, երբ ընկերությունները բախվեցին վարկային ստուգումների խնդիրների, ինչն անհրաժեշտ է բանկերից շտապ ֆինանսավորում ստանալու համար: