Հինգշաբթի պղնձի գինը նվազում է քառօրյա ռալիից հետո շտկման շրջանակում, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»:
Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,3 տոկոսով՝ ֆունտի դիմաց (մոտ 0,45 կգ) հասնելով մինչեւ 3,762 դոլարի: Աճի նախորդ չորս շրջաններում պղինձը 6,2 տոկոսով թանկացել էր:
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) չորեքշաբթի կայացած սակարկությունների արդյունքներով մեկ տոննա պղնձի արժեքը՝ եռամսյա մատակարարումներով աճել էր 1,87 տոկոսով, մինչեւ 8299,5 դոլար, ալյումինի մեկ տոննայի արժեքը՝ 1,22 տոկոսով, մինչեւ 2079 դոլար, ցինկի՝ 1,09 տոկոսով, մինչեւ 2725 դոլար:





























