Ամենահայտնի կրիպտոարժույթի՝ բիթքոինի արժեքը կրկին թարմացրել է պատմական առավելագույնը: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:   

CoinMarketCap պորտալի տվյալներով՝ բիթքոինն այսօր առավոտյան թանկացել է 4,04 տոկոսով՝ հասնելով 4784,17 դոլարի: Binance ամենախոշոր կրիպտոարժութային բորսայում սակարկությունների արդյունքով բիթքոինի գինն աճել է 61,3 տոկոսով՝ հասնելով մինչեւ 46750,08 դոլար:

Երեքշաբթի բիթքոինի արժեքը հասել է ռեկորդի՝ 48142 դոլար, ապա ընկել է 2 օր անընդմեջ, սակայն, այնուամենայնիվ, աճ է  գրանցել հինգշաբթի ցերեկը: Բացի այդ, այն նոր ռեկորդ է սահմանել՝ 48399 դոլար:

Կրիտոարժույթի արժեքի ակտիվ աճը սկսվել է դեռեւս փետրվարի 8-ին այն բանից հետո, երբ Իլոն Մասկի ղեկավարած Tesla ընկերությունը հայտնել է բիթքոինով 1,5 մլրդ դոլարի չափով ներդրումների մասին: Այդ հաղորդագրությունների ֆոնին բիթքոինի արժեքն աճել է՝ հասնելով 41 950 դոլարի, իսկ երկու օր անընդմեջ ցուցանիշը թարմացրել է պատմական ռեկորդները: